Մահացել է «Լեգեոն» ջոկատի հրամանատար Սմբատ Հակոբյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա զինակից ընկեր Արամ Ավետիսյանը.
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ...
Այսօր գնաց իր նահատակված զինակիցներին միանալու Արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, 44 օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատար, իմ ամենահին մարտական ընկերը՝
ՍՄԲԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ։
Դժվար է պատկերացնել, որ առօրյա կյանքին ու ամենածանր մարտին նույն՝ պատանեկան խանդավառությամբ նայող մարտընկերս այլևս չկա։
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ եղբայր»։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



