Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում ապրիլի 25-ին փոխհրաձգություն տեղի չի ունեցել․ ՊՆ
SOCIETYՍոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց»,– ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
3
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



