Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում ապրիլի 25-ին փոխհրաձգություն տեղի չի ունեցել․ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց»,– ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



