ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կայացել է Կոպիրկին-Ծառուկյան հանդիպումը
VIDEOԳագիկ Ծառուկյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ: «Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք»,-հայտարարել է ԲՀԿ նախագահը: Ռուսաստանի դեսպանը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Դեսպանն այդ հարցում կարևոր է համարել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի անձնական դերակատարումը:Քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը,ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



