ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կայացել է Կոպիրկին-Ծառուկյան հանդիպումը
ՎԻԴԵՈԳագիկ Ծառուկյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ: «Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք»,-հայտարարել է ԲՀԿ նախագահը: Ռուսաստանի դեսպանը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Դեսպանն այդ հարցում կարևոր է համարել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի անձնական դերակատարումը:Քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը,ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



