Կշեռք. ինչպե՞ս այն դարձավ գերճշգրիտ․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Զարմանալի է, բայց մարդիկ կշեռք օգտագործել են դեռ հին ժամանակներից: Կշեռքների ստեղծման պատմությունը սկսվել է Քրիստոսի ծննդից երկու հազարամյակ առաջ: Հենց այդ ժամանակ էլ հորինվել են առաջին ամենապարզ կշեռքները: Բաբելոնում և Հին Եգիպտոսում առաջին կշեռքները բավականին պարզունակ են եղել: Դրանք իրենցից ներկայացրել են փայտի երկու ծայրերից կախված թասեր: Որոշ ժամանակ անց կշեռքի կառուցվածքը բարդացել է, հայտնվել են շարժական կշռաքարերը: Այնուամենայնիվ, բավականին դժվար է նման սարքերը ճշգրիտ անվանել: Լծակավոր թասերով կշեռքների գյուտը, որի սխալը ոչ ավելի է, քան 0,1 տոկոս, տեղի է ունեցել 12-րդ դարում: Դրանց նկարագրությունը կազմել է արաբ մեխանիկ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա Ալ-Հզազինին:
Այն ժամանակ այդպիսի չափազանց ճշգրիտ սարքերի օգնությամբ հնարավոր է դարձել որոշել նյութերի խտությունը և որոշել համաձուլվածքների կազմը: Նման կշեռքներն օգտագործել են հիմնականում թանկարժեք քարերի ու մետաղադրամների կեղծիքները բացահայտելու համար: 16-րդ դարում Գալիլեո Գալիլեյը ստեղծել է պատմության մեջ առաջին հիդրոստատիկ կշեռքը, որը հնարավորություն է տվել օբյեկտը կշռել ոչ միայն օդում, այլ նաև հեղուկում: Նման կշեռքները օգտագործվել են նյութի խտությունը որոշելու համար: Հին Ռուսաստանում նույնպես օգտագործվել են հավասարաթև կշեռքներ կամ «սկալվա»-ներ: 14-րդ դարում հայտնվել են ձեռքի կշեռքները, այսպես կոչված՝ «բեզմենտները»: Օգտագործման հեշտությունը դրանք շատ տարածված են դարձրել առօրյա կյանքում, չնայած այդ կշեռքները ճշգրտությամբ չեն փայլել: Այդ իմաստով առավելությունը մնացել է լծակավոր կշեռքներինը:
Ֆրանսիացի Ժիլ դը Ռոբերվալը կարողացել է այնքան բարելավել դրանք, որ այլևս ոչ մի հարց չի առաջացել դրանց ճշգրտության վերաբերյալ: Նման կշեռքներ ակտիվորեն օգտագործվել են նաև խորհրդային տարիներին: Զսպանակային կշեռքը հորինել է գերմանացի գիտնական Քրիստոֆ Վայգելը 17-րդ դարի վերջին: Նման կշեռքներն ունեն մի շարք առավելություններ: Նախ՝ դրանք բավականին ճշգրիտ են, և երկրորդ՝ դրանք թեթև և կոմպակտ են: Հետագայում սկսել են առաջանալ տարբեր տեսակի կշեռքներ, որոնք տարբերվել են ինչպես իրենց արտաքին տեսքով, այնպես էլ գործողության սկզբունքով: Օրինակ ՝ ճոճանակային, ոլորող, հիդրոստատիկ, հացահատիկային, չինական «ափիոնային» և շատ ուրիշներ: Կշեռքների պատմության ժամանակակից իրավահաջորդներն արդեն իսկ դարձել են թվային կշեռքները: Ներկայումս կշռի չափման նման կշեռքներն են ամենատարածվածն ու ճշգրիտը:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































