Օհայոում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Օհայո նահանգում հրաձգության հետևանքով զոհված տղամարդու մահվան տարելիցի օրը տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ անհայտ անձինք ամբոխի ուղղությամբ կրակ են բացել, հաղորդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհված 28-ամյա տղամարդու հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Կոլումբուս քաղաքում, իսկ հրաձգությունը՝ Dollar General հանրախանութի կայանատեղիի մոտ։
Անհայտ անձանց բացած կրակի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 5-ը։ Ընդ որում, ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, մահացած կինը հիշատակի արարողության մասնակից չի եղել։ Մյուս վիրավորները հոսպիտալացվել են։
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



