Օհայոում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Օհայո նահանգում հրաձգության հետևանքով զոհված տղամարդու մահվան տարելիցի օրը տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ անհայտ անձինք ամբոխի ուղղությամբ կրակ են բացել, հաղորդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհված 28-ամյա տղամարդու հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Կոլումբուս քաղաքում, իսկ հրաձգությունը՝ Dollar General հանրախանութի կայանատեղիի մոտ։
Անհայտ անձանց բացած կրակի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 5-ը։ Ընդ որում, ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, մահացած կինը հիշատակի արարողության մասնակից չի եղել։ Մյուս վիրավորները հոսպիտալացվել են։
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



