Կոտայքի մարզում Nissan Tiidan-ն այլ մեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով բախվել է քարերին և շրջվել փոսը
SOCIETYԿոտայքի մարզում այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Լուզիա Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել փոսում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ Nissan-ի վարորդի առջև մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը։

1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages



