Կոտայքի մարզում Nissan Tiidan-ն այլ մեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով բախվել է քարերին և շրջվել փոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզում այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Լուզիա Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել փոսում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ Nissan-ի վարորդի առջև մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը։

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



