Միհրան Հարությունյանը Մոնթեի խոսքերի ներքո դուրս եկավ օկտագոն ու նոկաուտի ենթարկեց մրցակցին (տեսանյութ)
SPORTՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանը 4-րդ հաղթանակը տարավ MMA-ում: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Մոսկվայում կայացած Eagles FC 35 մրցաշարում հայ մարզիկը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ և 3 րոպե 17 վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին։
Հատկանշական է, որ Միհրան Հարությունյանը ռինգին մոտեցավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք»:
Այս մենամարտը Միհրան Հարությունյանի համար 5-րդն էր MMA-ում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



