Միհրան Հարությունյանը Մոնթեի խոսքերի ներքո դուրս եկավ օկտագոն ու նոկաուտի ենթարկեց մրցակցին (տեսանյութ)
ՍՊՈՐՏՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանը 4-րդ հաղթանակը տարավ MMA-ում: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Մոսկվայում կայացած Eagles FC 35 մրցաշարում հայ մարզիկը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ և 3 րոպե 17 վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին։
Հատկանշական է, որ Միհրան Հարությունյանը ռինգին մոտեցավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք»:
Այս մենամարտը Միհրան Հարությունյանի համար 5-րդն էր MMA-ում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



