Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Հանցավոր անտարբերություն. թե ինչու մեր երկիրը դուրս չի գալիս համավարակային շրջապտույտից. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակային իրավիճակը մեր երկրում շարունակում է խնդրահարույց մնալ: Կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Շատերը նշում են, որ թվերի նման աճը պայմանավորված է դիմակների կրման, սոցիալական հեռավորություն պահպանելու և մյուս կանոնների հանդեպ վերահսկողության թուլացմամբ: Դիմակների՝ աղբի մեջ հայտնվելու և հետո արդեն կենդանիների միջոցով վարակը տարածելու խնդրի մասին բնապահպանները բարձրաձայնել են առաջին օրերից: Քաղաքացիներից շատերը դիմակներն ու ձեռնոցները չեն նետում աղբամանը, կարող են ուղղակի նետել փողոցում, կանաչապատ տարածքում: Բնապահպան Սիլվա Ադամյանի բնորոշմամբ՝ սա մտահոգիչ փաստ է:

«Խնդրի մասին խոսել եմ համավարակի առաջին օրերից, նշել, որ բնակչությունը դեռ չի գիտակցում դրա հետևանքները: Առողջապահության նախարարությունը, կառավարությունն այնպիսի պայմաններ պետք է ստեղծեին, որպեսզի նույնիսկ ամենաանգիտակից մարդը դիմակը նետեր ոչ թե փողոցում, այլ աղբարկղը: Մենք տեսնում ենք, որ դա չի արվում: Այսօր փողոցում նետված բազմաթիվ դիմակներ կարելի է տեսնել: Մարդը ցանկանում է փոխել իր դիմակը: Ի՞նչ պետք է նա անի՝ իր օգտագործած դիմակը պետք է կա՛մ դնի պայուսակի մեջ, ինչը հիգիենիկ չէ, կա՛մ էլ դեն նետի, իսկ ո՞ւր են դիմակների համար նախատեսված աղբամանները: Այսօր մեր փողոցներում խայտառակ հակահիգիենիկ վիճակ է: Սրա մասին խոսելու առիթ էլի է եղել, նշել էի, որ համաճարակային այս իրավիճակում պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք նրան, որ հիվանդությունները կարող են «վերաապրել» կենդանիների միջոցով: Ունենք թափառող շներ, կատուներ, ամենակեր թռչուններ, որոնք սնվում են այն տարածքներում, որտեղ բազմաթիվ աղբակույտեր կան, որոնց մեջ կարելի է տեսնել այդ դիմակները: Սրա մասին մշտապես ահազանգել եմ, նշել, որ առողջապահության նախարարությունն այս հարցին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի, սա ուղղակի կենցաղային սովորական աղբ չէ: Այս աղբն իր մեջ պարունակում է վիրուսներ, չենք խոսում այն խնդիրների մասին, որոնց հանրությունը տեղյակ չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Նշում է՝ կան մի շարք աղբյուրներ, որոնք տեղեկացնում են, որ կովիդը փոխանցվում է կենդանիներին, իսկ այս դեպքում դա շատ լուրջ վտանգ կարող է լինել շրջակա միջավայրի համար: Բնապահպանն ընդգծում է, որ օգտագործված դիմակներով շրջակա միջավայրն աղտոտելու խնդրի մասին ահազանգում են այլ երկրներ ևս: ««Green peace»-ը բարձրաձայնել էր, որ տարբեր երկրների լողափերը, որտեղ մեծ թվով մարդիկ են լինում, լցված են դիմակներով: Ընդ որում՝ խնդիրն ավելի շատ առկա է ասիական երկրներում: Ավելի զարգացած երկրներում փորձում են կանոնակարգել այդ աշխատանքը, ավելի մեծ թվով աղբամաններ են տեղադրում և այլ քայլեր են կատարում: Համավարակի դեմ չպետք է պայքարել միայն դիմակ կրելով կամ էլ ինքնամեկուսանալով: Սրան զուգահեռ պետք է այլ միջոցառումներ կազմակերպել: Օրինակ՝ հիմա ի՞նչ վիճակում են շենքերի մուտքերը, ամենատարբեր հիմնարկները, ախտահանում կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Երբեմն տպավորություն է, որ համավարակի այս պայմաններում կառավարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ «ով կմնա, կմնա, ով էլ ոչ՝ Աստված իր հետ»: Սա հանցավոր մոտեցում է, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները, Ռուսաստանը կամ էլ Ինդոնեզիան չենք, որոնք միլիոնանոց բնակչություն ունեցող երկրներ են, որ չկարողանանք համավարակի դեմն առնել: Մենք այդքան բնակչություն չունենք: Եվ այս իրավիճակում հանցավոր անտարբերություն ենք դրսևորում: Խոսքը մարդկանց «բանտարկելու» մասին չէ: Երբ քաղաքացին մտնում է խանութ գնումներ կատարելու, պետք է վստահ լինի, որ պաշտպանված է, պետությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի նա չհիվանդանա: Իսկ մեզ մոտ պետությունը ոչինչ չի անում, ամեն ինչ «գցում է» քաղաքացու վրա, ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է տարածում:

Առողջապահության նախարարն ասում է՝ հիվանդանոցները լի են հիվանդներով: Դա հասկանում ենք, չենք ասում, որ հիվանդությունը չկա կամ էլ հիվանդանոցներում հիվանդներ չկան: Բայց դա ինչի՞ հետևանք է: Ամոթ է այն, որ մոտավորապես 2,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում չեն կարողանում խնդրին լուծում տալ: Համավարակի կոնտեքստում հսկայական գումարներ ծախսել ամենատարբեր միջոցառումների վրա, բայց փողոցներում չունենալ աղբամաններ, ուղղակի անթույլատրելի է: Էլ չենք խոսում կենտրոնացած աղբավայրերի մասին, որտեղ հայտնվում են տան պայմաններում բուժում ստացող մարդկանց օգտագործած բժշկական պարագաները: Սրանք խնդիրներ են, որոնք լուծում չեն ստանում, արդյունքում մեր երկիրը դուրս չի գալիս շրջապտույտից»,-նշում է մեր զրուցակիցը:

Ադամյանի խոսքով՝ առնվազն տարօրինակ և ոչ համադրելի են պաշտոնյաների կողմից հնչող կոչերը և նրանց կիրառած գործիքակազմն ու համավարակային այն պատկերը, որն ունենք այսօր: «Հասկանում ես, որ այս մարդիկ կամ գործից ոչինչ չեն հասկանում, կամ էլ ցանկություն չունեն որևէ բան անել իրենց քաղաքացիների համար: Այո, քաղաքացին պետք է ընկալի, որ այս հիվանդությունը կա, և այն աճում է, բոլորը կարող են հիվանդանալ: Համաձայն չեմ նաև մարդկանց հետ, որոնք ասում են, որ սա սովորական գրիպ է: Սա բավականին լուրջ հիվանդություն է, որն ունի լուրջ հետևանքներ: Պետությունը պետք է հակահամաճարակային խիստ միջոցառումներ իրականացներ, արդյունքում նման փոքր բնակչություն և բնակչության քիչ խտություն ունեցող երկրում վարակն այս արագությամբ չէր տարածվի»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact