Դավիդ Ալաբան ռեկորդ է սահմանել «Բավարիայում»
SPORTԱվստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան դարձել է Մյունխենի «Բավարիայի» պատմության մեջ Գերմանիայի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած օտարերկրացի ֆուտբոլիստը։
Բունդեսլիգայի 27-րդ տուրի հանդիպումը (1։0 հաշվով հաղթել է «Բավարիան») «ՌԲ Լայպցիգի» հետ 274-րդն էր Դավիդ Ալաբայի համար Գերմանիայի առաջնություններում, հաղորդում է Opta-ն։
Նախորդ ռեկորդակիրը ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին էր, որն այժմ հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինայում»։
Գերմանիայի առաջնության 27 խաղից հետո «Բավարիան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդը «ՌԲ Լայպցիգն» է՝ 57 միավոր։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



