Դավիդ Ալաբան ռեկորդ է սահմանել «Բավարիայում»
ՍՊՈՐՏԱվստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան դարձել է Մյունխենի «Բավարիայի» պատմության մեջ Գերմանիայի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած օտարերկրացի ֆուտբոլիստը։
Բունդեսլիգայի 27-րդ տուրի հանդիպումը (1։0 հաշվով հաղթել է «Բավարիան») «ՌԲ Լայպցիգի» հետ 274-րդն էր Դավիդ Ալաբայի համար Գերմանիայի առաջնություններում, հաղորդում է Opta-ն։
Նախորդ ռեկորդակիրը ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին էր, որն այժմ հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինայում»։
Գերմանիայի առաջնության 27 խաղից հետո «Բավարիան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդը «ՌԲ Լայպցիգն» է՝ 57 միավոր։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



