Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Սուտ խոսացողը ո՞նց կարա ճիշտ մարդ լինի, ժողովրդի մասին մտածի»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին

SOCIETY

168.am-ը շարունակում է հարցումները Հայաստանի մարզերում։ Այս անգամ մեր նկարահանող խումբը եղավ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Բնակիչներից հետաքրքրվել ենք տարբեր թեմաներից՝ կենցաղից մինչև քաղաքականություն։

Մեր առաջին զրուցակիցը՝ 62-ամյա մի տղամարդ, չցանկացավ անունը հրապարակել, այգում խաղողի վազերն էր ջրում, ասաց, որ այսօր համար մեկ խնդիրը գործազրկությունն է․

«Դրանից վատ խնդիր էլ ի՞նչ ես ուզում որ լինի։ Հիմա, որ ի վիճակի եմ աշխատելու, կարամ աշխատեմ, բայց չեմ աշխատում, ինչի՞ է նման։ Առաջ ասում էին՝ կոմունիստները․․․ Կոմունիստներն ուրագի նման չէին ասում՝ մի քիչ՝ ինձ, մի քիչ՝ քեզ, կեսը՝ քեզ, կեսն՝ ինձ։ Նրանք էլ էին ուտում, որ ասես չէին ուտում՝ ուտում էին, բայց հիմա ղեկավարությունն ուրագի նման ասում է՝ ընձի-ընձի։ Աչքկապոցի՞ է, էդ ո՞րը չի տենում, ո՞րը չի հասկանում, հո հիմա՞ր չեն»։

Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք գոհ չէ՞ ներկայիս կառավարությունից, ինչից նա բորբոքվեց․

«Ինչի՞ պետք է գոհ լինեմ, ինչի՞ց գոհ լինես, որ 5000 հոգու գլուխ կերան, հա՞։ Ասենք՝ մեկն իրա տղեն լիներ, ղեկավարների տղերքից մեկը լիներ, իրանց դուրը կգա՞ր։ Մարդիկ էթում են մոտը՝ խաբում, ճամփու է դնում, մարդիկ մինչև հըմի իրենց երեխեքին չեն կարացել բերեն, ո՞նց հասկանանք։ Մարդն իրա երեխուն 18 տարի պահել է, տվել է, բայց դիակը չի կարում բերի, որ գոնե վրեն լացի․․․»։

Քաղաքացուց հետարքրքվեցինք՝ արդյոք կուզե՞ր՝ Նիկոլ Փաշինյանը Մեծամոր էլ այցելեր, նախորդ շաբաթ Արմավիրի մարզում էր, գուցե ինչ-որ հարցեր ուներ տալու։ Նա պատասխանեց՝ որպես ի՞նչ գա։

«Գա՝ որպես ի՞նչ, որ նորից տանի գլուխներն ուտի՞, էս մնացածն էլ հես ա կտա թուրքին, թուրքը կլցվի ստեղ, կդառնա Թուրքիա, Հայաստան չկա, ֆսյո․․․»։

Քաղաքացին ասաց, որ տեղյակ է առաջիկայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որոշել է՝ մասնակցելու է ընտրություններին, բայց գործող իշխանությունների օգտին չի քվեարկի․

«Իշխող ուժին՝ չէ, իրա ամբողջ կազմի հետ բռնած, ոչ մեկն էլ պիտու բան չեն, սաղ պաժառ տալու են, պատրոնն ափսոս է, որ ճակատներին խփես։ Լավ, տղա էին, թող գնային կռիվ, խի՞ են մտել ծակը, հիմա սաղ հելել, թափել են փողոցները։ Ստեղի փողերով գնացին ֆռացին, եկան, էդ եղավ՝ գնացին-կռվա՞ն․․․ Փաշինյանը տալո՛ւ է, Հայաստանը տալո՛ւ է, Հայաստանի հողերից յեքա տալո՛ւ է, էսօրվա խոսքս կհիշես։ Ապրիլի 23-ին պարզ կլինի, եթե հանկարծ Ամերիկան ցեղասպանությունը չընդունեց, նաղդ ցեղասպանությունը հեչ է անելու, Հայաստանի հողերից տալու է, Հայաստանը դառնալու է Թուրքիա․․․»։

Քաղաքացուն զայրացրել է նաև այն բառամթերքը, որն օգտագործում է Փաշինյանը, իսկ ավելի վրդովվել է, երբ Փաշինյանը կոչով դիմել էր ժողովրդին՝ ասելով՝ «լցվեք վրեժով»․

«Ասում է՝ դուրս եք եկել իմ դե՞մը, վրեժի ժամանակն է․․․ էտի ասելու խո՞սք է, որ ասում է։ Լիշնի ես, որ ինձ կանգնի-ասի, կասեմ՝ առաջին վրեժը քեզնից կարելի է հանել։ Եթե նա մարդ լիներ, իրեն խփած պետք է լիներ, ոչ թե ապրեր․․․»։

Հարցվածներից 62-ամյա Բարսեղ Աբրահամյանը, որն աշխատում է Հայաստանի ԱԷԿ-ում, և որի 2 որդիները մասնակցել են Արցախյան վերջին պատերազմին և վերադարձել են տուն, ասաց, որ գոհ է գործող իշխանություններից, ընտրություններին էլ միանշանակ ձայնը տալու է Նիկոլ Փաշինյանին։

«Երկրի վիճակը․․․ փորձանք էր՝ եղավ, բայց ամեն դեպքում կառավարությունը ոչ մի մեղք չունի։ Լրիվ ուզում են բարդեն Նիկոլի վրա, բայց դե լրիվս էլ հաց ենք ուտում, ջուր ենք խմում, մեր վրա ուղեղ կա, էլի, որ դա տենց չի, ինչ որ եղել է՝ առաջ է եղել։ Տրամադրված ենք, որ Նիկոլ Փաշինյանը նորից կանցնի, և ամեն ինչ լավ կլինի»,- ասաց քաղաքացին, ապա հավելեց, որ թեկուզ կռվով էլ լինի՝ Շուշին և Հադրութը պետք է ետ բերենք։

Մեծամորի փողոցներից մեկում 3 տղամարդ նստած զրուցում էին։ Նրանք տարբեր կարծիքներ ունեին գործող իշխանության վերաբերյալ, նրանցից մեկը չցանկացավ արտահայտվել, երկրորդն ասաց, որ սատարում է Փաշինյանին, իսկ երրորդը, որը նախապես չէր ցանկացել նկարահանվել՝ լսելով ընկերոջ սատարող խոսքերը Փաշինյանի հասցեին, չդիմացավ և ասաց․

«Նիկոլը պետք է հրաժարական տա, էս երկիրդ ծախեց, սրիկա մարդ է ինքը, բայց էսօր, որ կանգնել ազգի փրկություն են անում, սաղ աթոռի կռիվ է, եթե մի հատ խելքը գլխին թեկնածու լինի՝ ժողովուրդը կեթա՝ կողքը կկանգնի, ոչ թե ընդեղ ասում են՝ միացեք մեզ, էն էլ ասում է՝ ես լա՜վն եմ, էդքան սուտխոսանը ո՞նց կարա լավը լինի։ Կոկորդիլոսի ֆերմաները դրեց, բամբակը ցանեց, աշխատատեղեր բացեց, ավտոյի գործարանը բացեց, հետո հարց են տալիս, ասում է՝ խի ես ավտոյի գործարան եմ բացե՞լ, սուտ խոսացողը ո՞նց կարա ճիշտ մարդ լինի, ժողովրդի մասին մտածի, թե՞ էս մյուսները, սրանք էլ բոլորը մտածում են իրանց գրպանի մասին․․․ Եթե Գերագույն գլխավոր հրամանատարը չի մեղավոր, ո՞վ է մեղավոր, մի տեղ կանգնում-ասում է՝ հանկարծ մեկդ չկասկածե՛ք իմ զինվորական ունակությունների վրա, ոնց ուզեմ՝ նենց կանեմ, հետո էլ կանգնում ասում է՝ զինվորական գործից հեռու եմ, էլ էդ մարդուց ի՞նչ ես ուզում․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6