Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սուտ խոսացողը ո՞նց կարա ճիշտ մարդ լինի, ժողովրդի մասին մտածի»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

168.am-ը շարունակում է հարցումները Հայաստանի մարզերում։ Այս անգամ մեր նկարահանող խումբը եղավ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Բնակիչներից հետաքրքրվել ենք տարբեր թեմաներից՝ կենցաղից մինչև քաղաքականություն։

Մեր առաջին զրուցակիցը՝ 62-ամյա մի տղամարդ, չցանկացավ անունը հրապարակել, այգում խաղողի վազերն էր ջրում, ասաց, որ այսօր համար մեկ խնդիրը գործազրկությունն է․

«Դրանից վատ խնդիր էլ ի՞նչ ես ուզում որ լինի։ Հիմա, որ ի վիճակի եմ աշխատելու, կարամ աշխատեմ, բայց չեմ աշխատում, ինչի՞ է նման։ Առաջ ասում էին՝ կոմունիստները․․․ Կոմունիստներն ուրագի նման չէին ասում՝ մի քիչ՝ ինձ, մի քիչ՝ քեզ, կեսը՝ քեզ, կեսն՝ ինձ։ Նրանք էլ էին ուտում, որ ասես չէին ուտում՝ ուտում էին, բայց հիմա ղեկավարությունն ուրագի նման ասում է՝ ընձի-ընձի։ Աչքկապոցի՞ է, էդ ո՞րը չի տենում, ո՞րը չի հասկանում, հո հիմա՞ր չեն»։

Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք գոհ չէ՞ ներկայիս կառավարությունից, ինչից նա բորբոքվեց․

«Ինչի՞ պետք է գոհ լինեմ, ինչի՞ց գոհ լինես, որ 5000 հոգու գլուխ կերան, հա՞։ Ասենք՝ մեկն իրա տղեն լիներ, ղեկավարների տղերքից մեկը լիներ, իրանց դուրը կգա՞ր։ Մարդիկ էթում են մոտը՝ խաբում, ճամփու է դնում, մարդիկ մինչև հըմի իրենց երեխեքին չեն կարացել բերեն, ո՞նց հասկանանք։ Մարդն իրա երեխուն 18 տարի պահել է, տվել է, բայց դիակը չի կարում բերի, որ գոնե վրեն լացի․․․»։

Քաղաքացուց հետարքրքվեցինք՝ արդյոք կուզե՞ր՝ Նիկոլ Փաշինյանը Մեծամոր էլ այցելեր, նախորդ շաբաթ Արմավիրի մարզում էր, գուցե ինչ-որ հարցեր ուներ տալու։ Նա պատասխանեց՝ որպես ի՞նչ գա։

«Գա՝ որպես ի՞նչ, որ նորից տանի գլուխներն ուտի՞, էս մնացածն էլ հես ա կտա թուրքին, թուրքը կլցվի ստեղ, կդառնա Թուրքիա, Հայաստան չկա, ֆսյո․․․»։

Քաղաքացին ասաց, որ տեղյակ է առաջիկայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որոշել է՝ մասնակցելու է ընտրություններին, բայց գործող իշխանությունների օգտին չի քվեարկի․

«Իշխող ուժին՝ չէ, իրա ամբողջ կազմի հետ բռնած, ոչ մեկն էլ պիտու բան չեն, սաղ պաժառ տալու են, պատրոնն ափսոս է, որ ճակատներին խփես։ Լավ, տղա էին, թող գնային կռիվ, խի՞ են մտել ծակը, հիմա սաղ հելել, թափել են փողոցները։ Ստեղի փողերով գնացին ֆռացին, եկան, էդ եղավ՝ գնացին-կռվա՞ն․․․ Փաշինյանը տալո՛ւ է, Հայաստանը տալո՛ւ է, Հայաստանի հողերից յեքա տալո՛ւ է, էսօրվա խոսքս կհիշես։ Ապրիլի 23-ին պարզ կլինի, եթե հանկարծ Ամերիկան ցեղասպանությունը չընդունեց, նաղդ ցեղասպանությունը հեչ է անելու, Հայաստանի հողերից տալու է, Հայաստանը դառնալու է Թուրքիա․․․»։

Քաղաքացուն զայրացրել է նաև այն բառամթերքը, որն օգտագործում է Փաշինյանը, իսկ ավելի վրդովվել է, երբ Փաշինյանը կոչով դիմել էր ժողովրդին՝ ասելով՝ «լցվեք վրեժով»․

«Ասում է՝ դուրս եք եկել իմ դե՞մը, վրեժի ժամանակն է․․․ էտի ասելու խո՞սք է, որ ասում է։ Լիշնի ես, որ ինձ կանգնի-ասի, կասեմ՝ առաջին վրեժը քեզնից կարելի է հանել։ Եթե նա մարդ լիներ, իրեն խփած պետք է լիներ, ոչ թե ապրեր․․․»։

Հարցվածներից 62-ամյա Բարսեղ Աբրահամյանը, որն աշխատում է Հայաստանի ԱԷԿ-ում, և որի 2 որդիները մասնակցել են Արցախյան վերջին պատերազմին և վերադարձել են տուն, ասաց, որ գոհ է գործող իշխանություններից, ընտրություններին էլ միանշանակ ձայնը տալու է Նիկոլ Փաշինյանին։

«Երկրի վիճակը․․․ փորձանք էր՝ եղավ, բայց ամեն դեպքում կառավարությունը ոչ մի մեղք չունի։ Լրիվ ուզում են բարդեն Նիկոլի վրա, բայց դե լրիվս էլ հաց ենք ուտում, ջուր ենք խմում, մեր վրա ուղեղ կա, էլի, որ դա տենց չի, ինչ որ եղել է՝ առաջ է եղել։ Տրամադրված ենք, որ Նիկոլ Փաշինյանը նորից կանցնի, և ամեն ինչ լավ կլինի»,- ասաց քաղաքացին, ապա հավելեց, որ թեկուզ կռվով էլ լինի՝ Շուշին և Հադրութը պետք է ետ բերենք։

Մեծամորի փողոցներից մեկում 3 տղամարդ նստած զրուցում էին։ Նրանք տարբեր կարծիքներ ունեին գործող իշխանության վերաբերյալ, նրանցից մեկը չցանկացավ արտահայտվել, երկրորդն ասաց, որ սատարում է Փաշինյանին, իսկ երրորդը, որը նախապես չէր ցանկացել նկարահանվել՝ լսելով ընկերոջ սատարող խոսքերը Փաշինյանի հասցեին, չդիմացավ և ասաց․

«Նիկոլը պետք է հրաժարական տա, էս երկիրդ ծախեց, սրիկա մարդ է ինքը, բայց էսօր, որ կանգնել ազգի փրկություն են անում, սաղ աթոռի կռիվ է, եթե մի հատ խելքը գլխին թեկնածու լինի՝ ժողովուրդը կեթա՝ կողքը կկանգնի, ոչ թե ընդեղ ասում են՝ միացեք մեզ, էն էլ ասում է՝ ես լա՜վն եմ, էդքան սուտխոսանը ո՞նց կարա լավը լինի։ Կոկորդիլոսի ֆերմաները դրեց, բամբակը ցանեց, աշխատատեղեր բացեց, ավտոյի գործարանը բացեց, հետո հարց են տալիս, ասում է՝ խի ես ավտոյի գործարան եմ բացե՞լ, սուտ խոսացողը ո՞նց կարա ճիշտ մարդ լինի, ժողովրդի մասին մտածի, թե՞ էս մյուսները, սրանք էլ բոլորը մտածում են իրանց գրպանի մասին․․․ Եթե Գերագույն գլխավոր հրամանատարը չի մեղավոր, ո՞վ է մեղավոր, մի տեղ կանգնում-ասում է՝ հանկարծ մեկդ չկասկածե՛ք իմ զինվորական ունակությունների վրա, ոնց ուզեմ՝ նենց կանեմ, հետո էլ կանգնում ասում է՝ զինվորական գործից հեռու եմ, էլ էդ մարդուց ի՞նչ ես ուզում․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ ՄխիթարյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքՄարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ ՊետրոսյանՖասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Մահազդ․ կյանքից հեռացել է Լուսինե Բալասանյանը Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ ՀայաստանՄահացել է Վիկտորիա Հայրապետյանը