Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


Աշխատանքից ապօրինի ազատման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը շատ կարևոր է։ «Փաստն» իր նոր՝ «Լինել իրազեկ» խորագրի ներքո ներկայացնում է սպառողների իրավունքները և պարտականությունները։ Խորագրի ընթերցողներից մեկը խնդրել էր անդրադառնալ քաղաքացու աշխատանքի իրավունքին: Իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ պարբերաբար կանդրադառնանք գործատուի և աշխատողի իրավունքներին և պարտականություններին: Այսօր մեր զրուցակիցը ներկայացնելու է աշխատանքային պայմանագրին վերաբերող մի շարք դրույթներ:

Ո՞ր դեպք(եր)ում կարող է լուծվել աշխատանքային պայմանագիրը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է հետևյալ դեպքերում` կողմերի համաձայնությամբ, պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ, աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում, աշխատողի կամ ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի մահվան դեպքերում և այլն:

Աշխատողն ունի՞ իրավունք 3 աշխատանքային օր բացակայելու ու դրա դիմաց վճարվելու

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում։ Նույն հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ գործատուն աշխատանքից չի կարող ազատել աշխատողին երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով)։ Տվյալ դեպքում պարտադիր պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկ բժշկական հաստատությունից։

Գործատուն իրավունք ունի՞ իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը կարգավորում է գործատուի նախաձեռնությամբ աշխատողի հետ անորոշ, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի չեղարկումը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը։ Օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում գործատուն պարտավոր է ծանուցել աշխատողին։ Գործատուի նախաձեռնությամբ անորոշ ժամկետով կնքված, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, լուծվում է հետևյալ հիմքերի դեպքում. 1) կազմակերպության լուծարման դեպքում, 2) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում, 3) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում, 4) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում, 5) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում և այլն: Գործատուն իր նախաձեռնությամբ ո՞ր դեպքերում չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության, աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում: Գործատուն չի կարող լուծել պայմանագիրը հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը, երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում և այլն:

Ի՞նչպես աշխատողը պաշտպանի իր իրավունքները, եթե գործատուն ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել

Գործատուն իրավունք ունի աշխատողին աշխատանքից ազատել իր նախաձեռնությամբ՝ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում նշված հիմքերով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ աշխատողին նախապես ծանուցելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Ինչ վերաբերում է «ստիպելուն», ապա գործատուն նման իրավունք չունի, նա կարող է աշխատողին աշխատանքից ազատել միայն օրինական հիմքերի առկայության դեպքում։ Աշխատողը գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ապօրինի ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development