Ամերիկյան Օքսֆորդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
SOCIETYԱՄՆ Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքի ղեկավար Մայք Սմիթը և քաղաքային խորհրդի անդամ Գլեն Էլլերբը ճանաչել են Արցախը:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» գրասենյակի կայքը, Արցախի ճանաչման մասին բանաձևն ընդունվել է 2021 թվականի փետրվարի 2-ին՝ Մայամիի համալսարանի (Օքսֆորդ, Օհայո) ամերիկահայ ուսանողներ Էնդրյու Դևեդջյանի և Թերեզա Անիևի ջանքերով:
Օհայո նահանգում բնակվող 14 000 հոգանոց հայ համայնքը մշտապես զգացել է պետական աջակցությունը: Անցյալ շաբաթ էլ սենատորներ Շերոդ Բրաունը և Ռոբ Փորթմանը միացել են սենատոր Բոբ Մենենդեսի՝ նախագահ Բայդենին ուղղված նամակին, որով ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
![]()
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



