Ամերիկյան Օքսֆորդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքի ղեկավար Մայք Սմիթը և քաղաքային խորհրդի անդամ Գլեն Էլլերբը ճանաչել են Արցախը:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» գրասենյակի կայքը, Արցախի ճանաչման մասին բանաձևն ընդունվել է 2021 թվականի փետրվարի 2-ին՝ Մայամիի համալսարանի (Օքսֆորդ, Օհայո) ամերիկահայ ուսանողներ Էնդրյու Դևեդջյանի և Թերեզա Անիևի ջանքերով:
Օհայո նահանգում բնակվող 14 000 հոգանոց հայ համայնքը մշտապես զգացել է պետական աջակցությունը: Անցյալ շաբաթ էլ սենատորներ Շերոդ Բրաունը և Ռոբ Փորթմանը միացել են սենատոր Բոբ Մենենդեսի՝ նախագահ Բայդենին ուղղված նամակին, որով ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
![]()
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



