Արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի օկուպացված շրջաններում (տեսանյութ)
VIDEOԻրանցի լրագրող Պույա Հոսեյնին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում և հրապարակել համապատասխան տեսանյութը, հաղորդում է Infoteka24-ը:
«Արցախի պատերազմի ժամանակ և դրանից հետո բացահայտվեց տեռորիստների տեղափոխումը Ադրբեջան՝ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Լիբիայից՝ փողի, տան և այլ խոստումների դիմաց։ Հիմա էլ Ադրբեջանի ընդդիմության կայքերից մեկը տեսանյութ է տարածել՝ Ադրբեջանում կամ նրա կողմից Արցախի գրավյալ տարածքներում արաբների որսորդական ճամբարների վերաբերյալ, որտեղ արաբները զբաղվում են որսորդական թռչունների որսով, որոնք արաբական պետությունների մեջ մի քանի հազար դոլարով վաճառում են։ Պետք է նշել, որ արաբ շեյխերի ընտանիքների շրջանակում որսորդությունը հայտնի զվարճանք է։
Կայքում գրված է, որ նրանք Ալիևի հյուրերն են և Ադրբեջանի էկոլոգիան փչացնում են։ Հարց է առաջանում, թե ինչ ծառայությունների դիմաց է Ալիևը արաբական էլիտար ընտանիքների անդամներին նման թանկ զվարճանք և բիզնես ապահովում»,- գրում է լրագրողը։
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine



