Արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի օկուպացված շրջաններում (տեսանյութ)
ՎԻԴԵՈԻրանցի լրագրող Պույա Հոսեյնին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում և հրապարակել համապատասխան տեսանյութը, հաղորդում է Infoteka24-ը:
«Արցախի պատերազմի ժամանակ և դրանից հետո բացահայտվեց տեռորիստների տեղափոխումը Ադրբեջան՝ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Լիբիայից՝ փողի, տան և այլ խոստումների դիմաց։ Հիմա էլ Ադրբեջանի ընդդիմության կայքերից մեկը տեսանյութ է տարածել՝ Ադրբեջանում կամ նրա կողմից Արցախի գրավյալ տարածքներում արաբների որսորդական ճամբարների վերաբերյալ, որտեղ արաբները զբաղվում են որսորդական թռչունների որսով, որոնք արաբական պետությունների մեջ մի քանի հազար դոլարով վաճառում են։ Պետք է նշել, որ արաբ շեյխերի ընտանիքների շրջանակում որսորդությունը հայտնի զվարճանք է։
Կայքում գրված է, որ նրանք Ալիևի հյուրերն են և Ադրբեջանի էկոլոգիան փչացնում են։ Հարց է առաջանում, թե ինչ ծառայությունների դիմաց է Ալիևը արաբական էլիտար ընտանիքների անդամներին նման թանկ զվարճանք և բիզնես ապահովում»,- գրում է լրագրողը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



