Կրեմլում պատմել են Սիբիրում Պուտինի և Շոյգուի հանգստի մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հանգստյան օրերն անցկացնում են Սիբիրում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
Պեսկովի խոսքով՝ նախագահը և պաշտպանության նախարար Շոյգուն տայգայում զբոսնում են ամենագնացով, ժամանակ առ ժամանակ էլ՝ ոտքով։
Ըստ նրա՝ ուղևորության ընթացքում Շոյգուն նաև Պուտինին ցույց է տվել իր արհեստանոցը, որտեղ նա զբաղվում է իր հոբբիով՝ չոր ծառերի մշակմամբ և դրանցից մանր իրեր պատրաստելով։
Պեսկովը խոստացել է, որ մոտ օրերս կհրապարակվեն ուղևորության ընթացքում նկարահանված լուսանկարներն ու տեսանյութերը:
Օրերս Պուտինը հայտնել էր, որ «հանգստյան օրերին մեկնելու է տայգա՝ մի քիչ հանգստանալու»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



