Կրեմլում պատմել են Սիբիրում Պուտինի և Շոյգուի հանգստի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հանգստյան օրերն անցկացնում են Սիբիրում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
Պեսկովի խոսքով՝ նախագահը և պաշտպանության նախարար Շոյգուն տայգայում զբոսնում են ամենագնացով, ժամանակ առ ժամանակ էլ՝ ոտքով։
Ըստ նրա՝ ուղևորության ընթացքում Շոյգուն նաև Պուտինին ցույց է տվել իր արհեստանոցը, որտեղ նա զբաղվում է իր հոբբիով՝ չոր ծառերի մշակմամբ և դրանցից մանր իրեր պատրաստելով։
Պեսկովը խոստացել է, որ մոտ օրերս կհրապարակվեն ուղևորության ընթացքում նկարահանված լուսանկարներն ու տեսանյութերը:
Օրերս Պուտինը հայտնել էր, որ «հանգստյան օրերին մեկնելու է տայգա՝ մի քիչ հանգստանալու»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



