Վրաստանում բուժքույրը պատվաստվելուց հետո կոմայի մեջ է ընկել
INTERNATIONAL NEWSՎրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի վարչական կենտրոն Ախալցխայում բուժքույրը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կոմայի մեջ է ընկել: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»:
Հաղորդվում է, որ պատվաստվելուց 15 րոպե անց նրա առողջական վիճակը վատացել է: Կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հիվանդանոցի բակում հավաքվել են կնոջ բարեկամները, նրանք հանդիպում են պահանջում հիվանդանոցի տնօրինության հետ: Ըստ բուժքրոջ հարազատների` իրենք փորձում են տեղեկություն ստանալ իրենց հարազատի առողջական վիճակի մասին, սակայն բժիշկները խուսափում են դուրս գալ և հանդիպել իրենց հետ:
Նշվում է, որ ոչ հիվանդանոցում, և ոչ էլ Վրաստանի առողջապահության նախարարությունում դեպքի վերաբերյալ դեռ մեկնաբանություն չեն տվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



