Վրաստանում բուժքույրը պատվաստվելուց հետո կոմայի մեջ է ընկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի վարչական կենտրոն Ախալցխայում բուժքույրը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կոմայի մեջ է ընկել: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»:
Հաղորդվում է, որ պատվաստվելուց 15 րոպե անց նրա առողջական վիճակը վատացել է: Կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հիվանդանոցի բակում հավաքվել են կնոջ բարեկամները, նրանք հանդիպում են պահանջում հիվանդանոցի տնօրինության հետ: Ըստ բուժքրոջ հարազատների` իրենք փորձում են տեղեկություն ստանալ իրենց հարազատի առողջական վիճակի մասին, սակայն բժիշկները խուսափում են դուրս գալ և հանդիպել իրենց հետ:
Նշվում է, որ ոչ հիվանդանոցում, և ոչ էլ Վրաստանի առողջապահության նախարարությունում դեպքի վերաբերյալ դեռ մեկնաբանություն չեն տվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



