Տավուշում 44–ամյա վարորդը 20 տոննա լոլիկով բարձված բեռնատարով կողաշրջվել է
SOCIETYՄարտի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտակ Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Ծաղկավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Մարգարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա լոլիկով:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



