Տավուշում 44–ամյա վարորդը 20 տոննա լոլիկով բարձված բեռնատարով կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտակ Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Ծաղկավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Մարգարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա լոլիկով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



