Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը
VIDEOԳորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 7-ին, Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը։
Գյուղում նաեւ տոնական միջոցառումներ են տեղի ունեցել, մատաղ է մատուցվել, տեղի են ունեցել մշակութային միջոցառումներ, համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացել են ավանդական ճաշատեսակներով։
«Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև՝ շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը»- ասվում է միջոցառման կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



