Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը
ՎԻԴԵՈԳորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 7-ին, Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը։
Գյուղում նաեւ տոնական միջոցառումներ են տեղի ունեցել, մատաղ է մատուցվել, տեղի են ունեցել մշակութային միջոցառումներ, համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացել են ավանդական ճաշատեսակներով։
«Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև՝ շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը»- ասվում է միջոցառման կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



