Դալայ Լաման պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՏիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման Covishield հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրան պատվաստել են Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դհարմսալա քաղաքի հիվանդանոցում, հայտնում է Associated Press գործակալությունը։
Պատվաստումից հետո 85-ամյա Դալայ Լաման մարդկանց կոչ է արել համարձակություն ցուցաբերել և պատվաստվել։
«Լուրջ խնդիրներից զերծ մնալու համար պատվաստումը չափազանց կարևոր է»,- ասել է նա:
Տիբեթի հոգևոր առաջնորդին պատվաստած բժիշկը հայտնել է, որ վերջինս համառել է պատվաստվելու համար մյուսների պես անձամբ հիվանդանոց ներկայանալ։



1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



