Դալայ Լաման պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման Covishield հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրան պատվաստել են Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դհարմսալա քաղաքի հիվանդանոցում, հայտնում է Associated Press գործակալությունը։
Պատվաստումից հետո 85-ամյա Դալայ Լաման մարդկանց կոչ է արել համարձակություն ցուցաբերել և պատվաստվել։
«Լուրջ խնդիրներից զերծ մնալու համար պատվաստումը չափազանց կարևոր է»,- ասել է նա:
Տիբեթի հոգևոր առաջնորդին պատվաստած բժիշկը հայտնել է, որ վերջինս համառել է պատվաստվելու համար մյուսների պես անձամբ հիվանդանոց ներկայանալ։



1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



