49 մլն դոլար. Թրամփի` օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը հանվել է վաճառքի
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունով գրանցված ընկերությունը 49 միլիոն դոլարով վաճառքի է հանել ընտանիքին պատկանող առանձնատունը, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում`օվկիանոսի ափին: Այս մասին տեղեկացնում է New York Post պարբերականը:
Առանձնատունը գտնվում է Փալմ Բիչ առողջարանային քաղաքում` Թրամփի Մար-ա-Լագո կալվածքից ոչ հեռու, որտեղ նա այժմ ապրում է: Նշվում է, որ առանձնատան ապագա սեփականատերը նախկին նախագահի գոլֆի ակումբի լիարժեք անդամակցություն կստանա:
Երկհարկանի առանձնատան մակերեսը կազմում է շուրջ 3185 քմ, այն ունի 8 ննջասենյակ, 9 լոգարան, գրադարան, հյուրասենյակ, ապակեպատ պատշգամբ: Շենքը կառուցվել է 1956 թվականին, բայց դրանում ժամանակակից վերանորոգում է արվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



