49 մլն դոլար. Թրամփի` օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը հանվել է վաճառքի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունով գրանցված ընկերությունը 49 միլիոն դոլարով վաճառքի է հանել ընտանիքին պատկանող առանձնատունը, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում`օվկիանոսի ափին: Այս մասին տեղեկացնում է New York Post պարբերականը:
Առանձնատունը գտնվում է Փալմ Բիչ առողջարանային քաղաքում` Թրամփի Մար-ա-Լագո կալվածքից ոչ հեռու, որտեղ նա այժմ ապրում է: Նշվում է, որ առանձնատան ապագա սեփականատերը նախկին նախագահի գոլֆի ակումբի լիարժեք անդամակցություն կստանա:
Երկհարկանի առանձնատան մակերեսը կազմում է շուրջ 3185 քմ, այն ունի 8 ննջասենյակ, 9 լոգարան, գրադարան, հյուրասենյակ, ապակեպատ պատշգամբ: Շենքը կառուցվել է 1956 թվականին, բայց դրանում ժամանակակից վերանորոգում է արվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



