Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Աղետաբեր իշխանությունն արդեն հենարան չունի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» ռազմական փորձագետ Դավիթ Ջամալ յանի հետ զրուցել է արտաքին ու ներքին մի շարք մարտահրավերների, վտանգների և ունեցած հնարավորությունների մասին:

Մեր աչքի առաջ «Մեծ Թուրանի» ռեինկարնացիան է

«Առաջին հերթին պետք է ֆիքսենք հետևյալը. այս իշխանությունը եկել է լուծելու թուրք-ադրբեջանական տանդեմի և այդ տանդեմին աջակցող, նրան սատարող աշխարհաքաղաքական կենտրոնների համար շատ կարևոր մի խնդիր: Առաջին՝ Արցախի, ապա նաև Սյունիքի օկուպացիայի միջոցով Թուրքիա-Ադրբեջան հուսալի տարածական կապ ապահովել՝ այդկերպ մեկուսացնել Իրանը հյուսիսից: Բացի այդ, հնարավորինս թուլացնել, իսկ հնարավորության դեպքում ուղղակի դուրս մղել ռուսական գործոնը Հայաստանից՝ այդկերպ ստեղծելով պլացդարմ՝ Հյուսիսային Կովկասին հարվածելու համար: Մեր աչքի առաջ «Մեծ Թուրանի» ռեինկարնացիան է, ու այն ոչ միայն մեր դեմ է, այլև «Մեծ Թուրանով» Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին հարվածելու շատ մեծ աշխարհաքաղաքական ծրագիր կա, որի ճանապարհին մենք միշտ խոչընդոտ ենք եղել ու հիմա էլ կանք:

Այդ խոչընդոտը պետք էր վերացնել. շատ «գեղեցիկ» ձևով, աշխարհին ինտեգրվելու, խաղաղություն հաստատելու, բարեկեցիկ կյանքի հեռանկարով տարիներ շարունակ փորձեցին հիմնավորել հայրենիքը հանձնելու գաղափարը, բայց չստացվեց»,-ասաց Դ. Ջամալյանը՝ շեշտելով, որ տարիներ շարունակ որոշ շրջանակներ այդ թեզն առաջ տարան, բայց այն այդպես էլ միս ու արյուն չստացավ: «Բայց գնացին խորամանկ ճանապարհով. մանկուրտների մի թիմ բերեցին, որոնց անձնային կայացման գործընթացը սորոսական, ուլտրալիբերալ այլ կենտրոնների ծրագրերին մասնակցելով էր անցել: Եվ, ամենակարևորը, գտնվեց մեկը, որը կարողացավ վարպետորեն խաղալ. «Արցախը Հայաստան է և վերջ», «Կեցցե Արցախը» քողարկված հայրենասիրական լոզունգներով մոլորեցրեց հայաստանյան հանրությանը: Նախկինում առկա խնդիրները «չոփը գերան սարքելու» տրամաբանությամբ ուռճացված ներկայացնելով՝ եկավ ու նենգաբար կյանքի կոչեց այն ծրագիրը, որը հայ հանրությունը մերժում էր տասնամյակներ շարունակ:

Ու արդեն 2018 թ.-ին էր հստակ, որ այս մարդիկ գալիս են այս ծրագիրը կյանքի կոչելու համար, որովհետև եթե նայում էինք, թե ովքեր են շրջապատում Փաշինյանին, հասկանալի էր, որ այս մարդիկ անհայրենիք են, այս մարդկանց ուղեղները բոլորովին այլ կերպ է կոդավորված:Շատ հնարամիտ ու մանիպուլ յատիվ հնարքներ կիրառելով՝ Ն. Փաշինյանին հաջողվեց այդ աշխարհաքաղաքական մեծ սցենարի՝ իրեն հատկացված արարը կյանքի կոչել: Ամենավերջին պահին կատարյալ աղետից մեզ փրկեց մեր դաշնակից Ռուսաստանը: Փրկել բառը միտումնավոր եմ ասում, որովհետև եթե վերջին պահին չլիներ այդ հատուկ միջամտությունը, մենք ոչ միայն Արցախը, այլև առնվազն Սյունիքի հարավը կկորցնեինք»,-նշեց մեր զրուցակիցը:

Կենսունակության ռեսուրս չունենք

Դ. Ջամալյանի խոսքով, առանց Արցախի՝ սահմանադրորեն ամրագրված 12 հազար քմ տարածքի, հայոց պետականությունը կենսունակ լինել չի կարող. «Նախիջևանի հետ հուսալի տարածական կապ ստեղծելն Ադրբեջանի, թուրքական աշխարհի և այդ թուրքական աշխարհին սատարող աշխարհաքաղաքական ուժերի նպատակներից մեկն է: Քանի դեռ այդ նպատակը կա՝ մենք չենք կարող խոսել հուսալի խաղաղության մասին անգամ այն պարագայում, եթե Արցախի հարավը զիջելու լինեինք նույնիսկ Արցախի կարգավիճակի դիմաց: Միևնույն է, հեռանկարում մի պատրվակ օգտագործելով՝ այդ ուժերը փորձելու էին Սյունիքի օկուպացիայի միջոցով հուսալի տարածական կապ ստեղծել: Սա հաշվի առնելով՝ մնում եմ «ոչ մի թիզ հող» կոնցեպտի կողմնակիցը: Ունենալով մոտ 150 կմ հուսալի լայնությամբ անջրպետ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ միայն այդ պարագայում կարող էինք խոսել հայոց պետականության կենսունակության մասին, որովհետև այդ կերպ հուսալի կապ էր ապահովվում նաև Իրանի հետ: Այս պահին այդ կենսունակության ռեսուրսը չունենք:

Արցախը գոյատևում է ռուսական խաղաղապահ առաքելության շնորհիվ: Հարվածի տակ է Սյունիքը, հայոց պետականությունը կոլապսի մեջ է, ինչն աննորմալ իրավիճակ է: Նման իրավիճակում հայոց պետականությունը չի կարող կենսունակ լինել: Եթե նախկինում մեր պետականության կենսունակության առաջին երաշխիքն Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքն էր, մեր բանակն ու հետո նոր դաշինքը ՌԴ-ի հետ, ապա այսօր մեր պետականության երաշխավորը ռուսական կողմն է:

Այս կապիտուլյանտը չեզոքացրել է առաջին երկու գործոնները, միակ հույսը մնացել է ռուսական կողմի առաքելությունը, դիրքորոշումն առ այն, որ այստեղ պետք է Հայաստան լինի»: Փորձագետի համոզմամբ, եթե պետականակենտրոն իշխանություն լիներ, այս պատերազմը չէր սկսվի. «Իսկ եթե անգամ ռազմական գործողությունների փորձ լիներ, շատ արագ Արցախի պետական սահմանի ագրեսիան կկասեցվեր, երրորդ անգամ կհաստատվեր Արցախի պետական սահմանը և, ըստ ամենայնի, ռուս խաղաղապահները կտեղակայվեին սեպտեմբերի 27-ի դրությամբ առկա սահմաններին: Սա չի արվել, իսկ հիմա աղետի առջև ենք, հայոց պետականությունը կենսունակ չէ, և այս պայմաններում պետք է առաջին հերթին մտածել իշխանությունը փոխելու մասին, որից հետո, պետականակենտրոն իշխանության պայմաններում, մտածել բնական դաշնակիցների, բարեկամների հետ հարաբերությունները շատ արագ բարելավելու ու համատեղ ուժերով իրավիճակը շտկելու, Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին, ինչը միանգամայն իրատեսական է»:

Երեք խնդիր

Մեր զրուցակիցը նշեց, որ, ամեն դեպքում, լավատեսորեն է տրամադրված՝ հաշվի առնելով հատկապես վերջին օրերի իրադարձությունները. «Հասարակությունն արթնանում է, հանրության մոլորեցման արդյունք հանդիսացող աղետաբեր իշխանությունն այսօր արդեն հենարան չունի, որովհետև հանրության իմունիտետն արդեն սկսել է աշխատել: Այդ խզբզանքին շրջապատող թիմ կոչեցյալից հնչող սպառնալիքներն էլ պարզապես խեղկատակություն են հիշեցնում: Մարդկանց ոչնչով չես վախեցնի: Ակնհայտ է, որ այս խեղկատակներին, դավաճաններին, կապիտուլ յանտներին քիչ է մնացել»: Անդրադառնալով ընթացիկ զարգացումներին՝ Դ. Ջամալ յանը մի քանի դիտարկում արեց. «Ի՞նչ է անում գերագույն կապիտուլ յանտը. աջ ու ձախ հարցազրույցներ տվել է ու տալու է՝ փորձելով կեղծ օրակարգ ձևավորել: Բայց ուզում եմ հասկանանք, թե դրանով ինչ խնդիր է լուծում: Առաջին խնդիրը շրջանառության մեջ թեմա գցելն է՝ մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով:

Երկրորդ՝ շատ կարևոր խնդիր ունի, որը մինչև վերջ պետք է հասցնի: Խոսքը հակառուսականության տարածման, ռուսական գործոնի հանդեպ ատելություն սերմանելու մասին է: Դաշնակցի հանդեպ անվստահության ու ատելության քարոզը, որը քողարկված տեսք ունի, պետք է ավարտին հասցնի: «Իսկանդերի» հետ կապված անհեթեթությունն այդ նպատակն ուներ: Երրորդ խնդիրը սեփական մեղքն այլոց վրա բարդելը, պատասխանատվությունից խուսափելն է: Բայց չի հաջողվելու: Միևնույն ժամանակ, ձերբակալում, կալանավորում է մարդկանց, որոնք տարիներ շարունակ մարտական խնդիր են լուծել ինֆորմացիոն ճակատում, հակազդել են ադրբեջանական քարոզչությանը, ինչի շնորհիվ տարբեր լսարաններում հայանպաստ թեզեր ենք ունեցել: Մարդիկ, որոնք ինֆորմացիոն անվտանգության առաջամարտիկներն են եղել, այսօր թիրախ են դարձել, այն էլ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներ պարունակող հոդվածով:

Այս ամենը հուշում է ոչ թե հայաստանակենտրոն, այլ թրքահաճո իշխանության մասին, բայց այդ ձերբակալություններն էլ ոչինչ չեն տալու»: Դավիթ Ջամալ յանը համոզված է՝ շատ շուտով պետականակենտրոն իշխանություն ենք ունենալու. «Այն աշխարհաքաղաքական գործոնները, որոնք առկա էին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի առաջին օրերին և որոնք մեզ թույլ կտային հաղթել պատերազմում, առկա են նաև հիմա: Թուրքիան իր ահաբեկչական ստրուկտուրաներն է ներմուծել Ադրբեջան, այնտեղ ռազմաբազա է տեղակայում: Սա մարտահրավեր է Ռուսաստանին: Կենսունակ հայոց պետականությունը, կենսունակ Արցախը բարեկամներին և դաշնակիցներին ձեռնտու է իր մինչպատերազմյան սահմաններում:

Վստահ եմ, որ կարող ենք վերադարձնել մեր հայրենիքը, որի բոլոր աշխարհաքաղաքական նախադրյալները կան: Իսկ այն, ինչ պետք էր անել հաղթանակի համար, չի արվել, որովհետև խաղարկվել է բանակը պարտության մատնելով Արցախը հանձնելու սցենարը: Բայց իշխանափոխությունից, պետականակենտրոն իշխանության վերադարձից հետո այն ամենը, ինչ չի օգտագործել նախորդ իշխանությունը, կօգտագործի նորն ու կունենանք ազատագրված հայրենիք»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference