«Դակար» ռալլին կմեկնարկի հունվարի 4-ին
SPORT2016 թվականի առաջին մասշտաբային ավտոմրցարշավը կմեկնարկի հունվարի 4-ին: Մրցարշավային սեզոնը կբացի «Դակար» ռալլին: Արդեն 7-րդ անգամ այն անցկացվում է Հարավային Ամերիկայում: Կազմակերպիչները կարծում են, որ Աֆրիկայում այն անցկացնելը չափազանց վտանգավոր է:
Ըստ Indworldes-ի, «Դակար» ռալլին կմեկնարկի Բուենոս Այրեսում: Մարզիկները կմրցեն 4 կատեգորիաներում. մոտոցիկլ, կվադրոցիկլ, ամենագնաց եւ բեռնատար: Նրանք պետք է հասնեն մինչեւ Վիլյա Կառլոս Պաս քաղաք: Փուլի ավարտին մասնակիցներն անպայման պետք է այցելեն Անդերի նախալեռնային հովիտներում գտնվող Չիլեսիտո:
Ռալլիի երթուղին կհատի Արգենտինայի սահմանն ու կշարունակի չիլիական անապատով: Մարաթոնը կավարտվի հունվարի 17-ին, դարձյալ Բուենոս Այրեսում:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



