«Դակար» ռալլին կմեկնարկի հունվարի 4-ին
ՍՊՈՐՏ2016 թվականի առաջին մասշտաբային ավտոմրցարշավը կմեկնարկի հունվարի 4-ին: Մրցարշավային սեզոնը կբացի «Դակար» ռալլին: Արդեն 7-րդ անգամ այն անցկացվում է Հարավային Ամերիկայում: Կազմակերպիչները կարծում են, որ Աֆրիկայում այն անցկացնելը չափազանց վտանգավոր է:
Ըստ Indworldes-ի, «Դակար» ռալլին կմեկնարկի Բուենոս Այրեսում: Մարզիկները կմրցեն 4 կատեգորիաներում. մոտոցիկլ, կվադրոցիկլ, ամենագնաց եւ բեռնատար: Նրանք պետք է հասնեն մինչեւ Վիլյա Կառլոս Պաս քաղաք: Փուլի ավարտին մասնակիցներն անպայման պետք է այցելեն Անդերի նախալեռնային հովիտներում գտնվող Չիլեսիտո:
Ռալլիի երթուղին կհատի Արգենտինայի սահմանն ու կշարունակի չիլիական անապատով: Մարաթոնը կավարտվի հունվարի 17-ին, դարձյալ Բուենոս Այրեսում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



