Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով անհետ կորածներին որոնում են նաև Ադրբեջանում
SOCIETYԿուր գետի ողջ հունով, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով փնտրում են Թբիլիսիի հեղեղման հետևանքով անհետ կորածներին, տեղեկացնում է contact.az-ը:
Վերջնական տվյալներով՝ հունիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած հեղեղման հետևանքով Թբիլիսիում մահացել է 19 մարդ: Երեքն անհետ կորած են համարվում։
«Աշխատանքները շարունակվում են ինչպես Թբիլիսիում, այդպես էլ Արևելյան Վրաստանում: Մենք պաշտոնապես դիմել ենք Ադրբեջանին, քանի որ հավանականություն կա, որ զոհերին գետը քշած կլինի։ Նաև չի բացառվում, որ անհետ կորածներն Ադրբեջանի տարածքում են: Մենք պաշտոնապես դիմել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին: Նրանք մեզ օգնում են, որ զոհեր հայտնաբերելու դեպքում անհապաղ հաղորդեն մեզ»,-ասել է ՆԳՆ պաշտոնյա Զվիադ Կացաշվիլին:
X
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



