Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով անհետ կորածներին որոնում են նաև Ադրբեջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿուր գետի ողջ հունով, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով փնտրում են Թբիլիսիի հեղեղման հետևանքով անհետ կորածներին, տեղեկացնում է contact.az-ը:
Վերջնական տվյալներով՝ հունիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած հեղեղման հետևանքով Թբիլիսիում մահացել է 19 մարդ: Երեքն անհետ կորած են համարվում։
«Աշխատանքները շարունակվում են ինչպես Թբիլիսիում, այդպես էլ Արևելյան Վրաստանում: Մենք պաշտոնապես դիմել ենք Ադրբեջանին, քանի որ հավանականություն կա, որ զոհերին գետը քշած կլինի։ Նաև չի բացառվում, որ անհետ կորածներն Ադրբեջանի տարածքում են: Մենք պաշտոնապես դիմել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին: Նրանք մեզ օգնում են, որ զոհեր հայտնաբերելու դեպքում անհապաղ հաղորդեն մեզ»,-ասել է ՆԳՆ պաշտոնյա Զվիադ Կացաշվիլին:
X
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



