Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Մենք այնտեղ էինք, տեսնում էինք, որ Ջաբրայիլը հանձնված է, բայց մեզ ասում էին՝ Ջաբրայիլի համար մարտերը շարունակվում են. Տարոն Տոնոյան

SOCIETY

«Պատերազմն այլ ելք կարող էր ունենալ: Դա արդեն ապացուցված բան է: Ես ինձ վրա եմ զգացել, ես մեր զորքին տեսնելով, անմիջապես շփվելով եմ զգացել, որ, այո, հնարավոր էր, որ այլ ելք ունենար, եթե մի փոքր կազմակերպվածություն, մի փոքր ավելի ճիշտ հրամաններ, և մենք կունենայինք բացարձակ այլ ելք: Այդ հանրաճանաչ հակահարձակման օրն արդեն Հադրութը տված էր, մենք Ազոխում էինք, մեր հոսպիտալն այնտեղ էինք տեղավորել: Մեզ ասացին, որ մերոնք հակահարվածի պետք է անցնեն: Առաջին հայացքից ուրախալի լուր է, չէ՞, որ պետք է հակահարված լինի, բայց շատերի համար, ովքեր հասկանում էին, դժվարությամբ դիմադրող բանակի հակահարվածն ինքնասպանության նման մի բան է»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է ռազմական բժիշկ, վիրաբույժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:

Նրա խոսքով՝ եթե համեմատենք վիրաբուժության հետ, դա նույնն է, որ հիվանդն արյունաքամ է լինում, իսկ բժիշկը նրան ասում է՝ պետք է կրոս վազես, այսինքն՝ սպանում ենք նրան վերջնական, ոչ թե արյունահոսությունն ենք դադարեցնում:

«Մարտական ոգին պահելն այլ բան է, սուտը՝ բոլորովին այլ բան: Ստով ոգի պահել չէր կարելի: Մենք այնտեղ էինք, տեսնում էինք, որ Ջաբրայիլը հանձնված է, Արա լեռը, 9-րդ կիլոմետրը հանձնված են, բայց մեզ ասում էին՝ Ջաբրայիլի համար մարտերը շարունակվում են: Արդեն մենք ինքներս սկսում էինք չհավատալ՝ ինչի՞ համար է այս ամենն արվում: Այնտեղ գտնվողներն ասում էին՝ սա ի՞նչ խաղ է»,- ասել է ռազմական բժիշկը:

Տարոն Տոնոյանը նշել է, որ եղել են փախչողներ, և դա ամոթալի չէր այն պարագայում, երբ ռազմաճակատում խայտառակ անկազմակերպ վիճակ էր, իսկ բանակն ընդհանուր առմամբ հերոսական պայքար է մղել:

«Մահվան բարիեր հաղթահարելն ամեն մարդու բան չէ, և դա ամոթ բան չէ: Ամոթն ու խայտառակությունը նա է, որ այդ փախչողների միջից մարդիկ գալիս են այստեղ, հերոսանում են: Էն Թալինի ճանապարհին Փաշինյանին դիմավորողներից շատերին ես ճանաչեցի: Էդ որ ասում էին՝ պարոն Փաշինյան, թավիշին վերջ տուր: Ամոթը դա է: Նույն էդ խմբի մեջ ճանաչել եմ մարդկանց, ովքեր «Փարոս» են ստանում՝ օգնություն, և օգտագործվում են իշխանությունների կողմից: Չտեսա՞ք՝ ինչ խղճուկ տեսարան էր»,- ասել է բժիշկը:

Տարոն Տոնոյանի դիտարկմամբ՝ այս պատերազմում աննախադեպ մեծ թիվ էին կազմում ծանր վիրավորումները, և դրանք հիմնականում բեկորային վիրավորումներ են եղել:

«Բեկորային վնասվածքները, որպես կանոն, բազմաօրգան վնասվածքներ են լինում՝ սիրտ, թոք, լյարդ, փայծաղ, աղիներ, երիկամ: Շատ էին ծայրահեղ ծանր վիրավորները»,- նկատեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Անդրադառնալով պաշտպանիչ զրահաբաճկոնների պակասի խնդրին՝ միանշանակ ասել է, որ, եթե դրանք լինեին, մենք այսքան զոհ ու կորուստ չէինք կունենա:

«Պատերազմի առաջին օրերին, երբ դեռ մարտական գործողություններին կամավորները չէին մասնակցում, մեր վիրավորները հիմնականում գալիս էին ստորին և վերին վերջույթներով, այսինքն՝ որոնք պաշտպանված չէին զրահաբաճկոնով և սաղավարտներով: Երբ սկսեցին կամավորները գալ ու առանց ադապտացիայի մտնել կռվի մեջ, այդ ժամանակ մենք սկսեցինք ունենալ մեծ քանակի կրծքավանդակի և որովայնի խոռոչի վնասվածքներով վիրավորներ»,- ասել է Տարոն Տոնոյանը:

Վերջինիս խոսքով՝ երբ վիրավորներին բերել են հոսպիտալ, իրենք այդ զրահաբաճկոնները վերադարձրել են ռազմական ոստիկանությանը, որպեսզի բաժանեն ուրիշներին:

«Եթե զրահաբաճկոններ լինեին, և գրագետ իշխանություններ ունենայինք, մենք այսքան զոհեր չէինք ունենա»,- եզրափակել է Տարոն Տոնոյանը:



Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference