Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք այնտեղ էինք, տեսնում էինք, որ Ջաբրայիլը հանձնված է, բայց մեզ ասում էին՝ Ջաբրայիլի համար մարտերը շարունակվում են. Տարոն Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պատերազմն այլ ելք կարող էր ունենալ: Դա արդեն ապացուցված բան է: Ես ինձ վրա եմ զգացել, ես մեր զորքին տեսնելով, անմիջապես շփվելով եմ զգացել, որ, այո, հնարավոր էր, որ այլ ելք ունենար, եթե մի փոքր կազմակերպվածություն, մի փոքր ավելի ճիշտ հրամաններ, և մենք կունենայինք բացարձակ այլ ելք: Այդ հանրաճանաչ հակահարձակման օրն արդեն Հադրութը տված էր, մենք Ազոխում էինք, մեր հոսպիտալն այնտեղ էինք տեղավորել: Մեզ ասացին, որ մերոնք հակահարվածի պետք է անցնեն: Առաջին հայացքից ուրախալի լուր է, չէ՞, որ պետք է հակահարված լինի, բայց շատերի համար, ովքեր հասկանում էին, դժվարությամբ դիմադրող բանակի հակահարվածն ինքնասպանության նման մի բան է»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է ռազմական բժիշկ, վիրաբույժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:

Նրա խոսքով՝ եթե համեմատենք վիրաբուժության հետ, դա նույնն է, որ հիվանդն արյունաքամ է լինում, իսկ բժիշկը նրան ասում է՝ պետք է կրոս վազես, այսինքն՝ սպանում ենք նրան վերջնական, ոչ թե արյունահոսությունն ենք դադարեցնում:

«Մարտական ոգին պահելն այլ բան է, սուտը՝ բոլորովին այլ բան: Ստով ոգի պահել չէր կարելի: Մենք այնտեղ էինք, տեսնում էինք, որ Ջաբրայիլը հանձնված է, Արա լեռը, 9-րդ կիլոմետրը հանձնված են, բայց մեզ ասում էին՝ Ջաբրայիլի համար մարտերը շարունակվում են: Արդեն մենք ինքներս սկսում էինք չհավատալ՝ ինչի՞ համար է այս ամենն արվում: Այնտեղ գտնվողներն ասում էին՝ սա ի՞նչ խաղ է»,- ասել է ռազմական բժիշկը:

Տարոն Տոնոյանը նշել է, որ եղել են փախչողներ, և դա ամոթալի չէր այն պարագայում, երբ ռազմաճակատում խայտառակ անկազմակերպ վիճակ էր, իսկ բանակն ընդհանուր առմամբ հերոսական պայքար է մղել:

«Մահվան բարիեր հաղթահարելն ամեն մարդու բան չէ, և դա ամոթ բան չէ: Ամոթն ու խայտառակությունը նա է, որ այդ փախչողների միջից մարդիկ գալիս են այստեղ, հերոսանում են: Էն Թալինի ճանապարհին Փաշինյանին դիմավորողներից շատերին ես ճանաչեցի: Էդ որ ասում էին՝ պարոն Փաշինյան, թավիշին վերջ տուր: Ամոթը դա է: Նույն էդ խմբի մեջ ճանաչել եմ մարդկանց, ովքեր «Փարոս» են ստանում՝ օգնություն, և օգտագործվում են իշխանությունների կողմից: Չտեսա՞ք՝ ինչ խղճուկ տեսարան էր»,- ասել է բժիշկը:

Տարոն Տոնոյանի դիտարկմամբ՝ այս պատերազմում աննախադեպ մեծ թիվ էին կազմում ծանր վիրավորումները, և դրանք հիմնականում բեկորային վիրավորումներ են եղել:

«Բեկորային վնասվածքները, որպես կանոն, բազմաօրգան վնասվածքներ են լինում՝ սիրտ, թոք, լյարդ, փայծաղ, աղիներ, երիկամ: Շատ էին ծայրահեղ ծանր վիրավորները»,- նկատեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Անդրադառնալով պաշտպանիչ զրահաբաճկոնների պակասի խնդրին՝ միանշանակ ասել է, որ, եթե դրանք լինեին, մենք այսքան զոհ ու կորուստ չէինք կունենա:

«Պատերազմի առաջին օրերին, երբ դեռ մարտական գործողություններին կամավորները չէին մասնակցում, մեր վիրավորները հիմնականում գալիս էին ստորին և վերին վերջույթներով, այսինքն՝ որոնք պաշտպանված չէին զրահաբաճկոնով և սաղավարտներով: Երբ սկսեցին կամավորները գալ ու առանց ադապտացիայի մտնել կռվի մեջ, այդ ժամանակ մենք սկսեցինք ունենալ մեծ քանակի կրծքավանդակի և որովայնի խոռոչի վնասվածքներով վիրավորներ»,- ասել է Տարոն Տոնոյանը:

Վերջինիս խոսքով՝ երբ վիրավորներին բերել են հոսպիտալ, իրենք այդ զրահաբաճկոնները վերադարձրել են ռազմական ոստիկանությանը, որպեսզի բաժանեն ուրիշներին:

«Եթե զրահաբաճկոններ լինեին, և գրագետ իշխանություններ ունենայինք, մենք այսքան զոհեր չէինք ունենա»,- եզրափակել է Տարոն Տոնոյանը:



Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին