Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Շա­րու­նա­կում են թու­լաց­նել և ար­ժեզր­կել գի­տակր­թա­կան հա­մա­կար­գը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ճգնաժամային վիճակ է ստեղծվել։ Ու առանց այն էլ բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի համար օրեցօր նոր մարտահրավերներ և սպառնալիքներ են առաջ գալիս, որոնց մեծ մասը՝ օրվա իշխանությունների ձեռամբ կամ պատճառով։ Այստեղ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել կրթությանը և գիտությանը, ոլորտներ, որոնք հենց այնպես կամ իրենք իրենցով չեն կարող զարգանալ, դրանք պետության հատուկ ուշադրությունը և մեծ հոգատարությունն են պահանջում։ Իսկ եթե կառավարությունը փորձում է բարեփոխումներ իրականացնել, ապա այդպիսի ծրագրերի հիմքում պետք է լինեն բովանդակություն և ոլորտի ներսում առկա իրավիճակը բարելավելու միտում։

Սակայն ի հեճուկս բոլորիս՝ այս երկուսուկես տարվա ընթացքում, ինչ Փաշինյանն իշխանության է, կրթությունը և գիտությունը հայտնվել են երկրորդական-երրորդականհազարերորդական պլանում։ Դրա արդյունքում է, որ պատշաճ կարգով գնահատանքի չեն արժանանում կրթական և գիտական ոլորտներում հեղինակություն և մեծ փորձ ունեցող մասնագետները, իսկ ոլորտին վերաբերող բարեփոխումների ծրագրեր կազմելիս ընդհանրապես նրանց կարծիքը հաշվի չի առնվում։ Այսպիսի վերաբերմունքի հետևանքով է, որ հանրակրթության ոլորտը աղճատման է ենթարկվում, երբ հայագիտական առարկաները հայտնվում են իշխանությունների թիրախում։ Արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունները մի կողմից ցույց են տալիս, թե իբր իրենց նպատակը կրթությունը և գիտությունը զարգացնելն է, բայց մյուս ձեռքով էլ աղավաղված մոտեցումների ու դրսից ներմուծված փորձարկումների արդյունքում թուլացնում են և արժեզրկում կրթական համակարգը։

Փոխանակ կրթության ոլորտի մասնագետները և գիտնականները խրախուսման արժանանային, նրանց համար մոտիվացման և առաջխաղացման համար հատուկ մոտեցումներ մշակվեին, Փաշինյանը ոլորտի մասնագետներին, հատկապես հումանիտար բնագավառի ներկայացուցիչներին որակում է որպես «թամադաներ» կամ «սուրճ խմողներ»։ Եվ հիմա էլ, երբ համավարակը ու հատկապես պատերազմում կրած պարտությունը ցույց տվեցին, որ մեր կրթական ու գիտական համակարգում բազմաթիվ բացթողումներ կան, և դրանք համահունչ չեն ներկա իրողությունների պահանջներին, իշխանությունները կրկին ուզում են ցույց տալ, թե իբր «հիշել» են գիտակրթական ուղղությունը զարգացնելու անհրաժեշտության մասին։ Ու արդեն ԱԺ-ում իշխանական ներկայացուցիչները մեկը մյուսից խրոխտ կեցվածքով սկսում են խոսել ոլորտի բացերի մասին, նշում, թե գիտությունը կարող է լինել երկրի անվտանգության և զարգացման հենասյուներից մեկը։

Սրանք հայտնի ճշմարտություններ են, որոնք, սակայն, ամեն ինչ ձախողած իշխանավորների շուրթերից հնչում են որպես դատարկ ճամարտակություններ: Եթե այս իշխանությունը ցանկանար կրթության և գիտության ոլորտների քաղաքականության ընդհանուր ռազմավարության ուղղությամբ իրոք փոփոխություններ իրականացնել, ապա դրանք, անշուշտ, պետք է արտացոլվեին նաև նախկինում իրենց կողմից առաջ քաշված ծրագրերի վերանայման շրջանակներում։ Սակայն նրանք ոչ մի վերանայում կատարելու մտադրություն չունեն, նրանք շարունակում են առաջ ընթանալ նախկին իներցիայով։ Օրինակ՝ կառավարությունը վերջերս հաստատեց հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը վերջին մեկ տարում հանրության մի ստվար հատվածի դժգոհության կիզակետում էր: Այս փաստաթուղթն այնքան շատ հարցեր է առաջացրել և քննադատությունների պատճառ է դարձել, որ նորից սկսում ես մտածել, թե այս ամենն արվում է համակարգն արմատապես ավիրելու նպատակով: Զուգահեռ բացարձակ անտերության են մատնվել իրական խնդիրները։

Այսպես, օրինակ՝ մինչ օրս աշակերտները, համավարակով պայմանավորված, առանձին հերթափոխով են դպրոց գնում՝ շաբաթվա մեջ 3 օր (հիմա արդեն՝ երկու շաբաթը մեկ՝ երկու օր), ինչի արդյունքում նրանք զրկվում են դասապրոցեսին լիարժեք մասնակցելու հնարավորությունից։ Սակայն եթե հանրային նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում անցում է կատարվել առօրյա աշխատանքային ռեժիմի, ապա հարցական է, թե ինչո՞ւ նույնը չի կատարվում նաև դպրոցներում։ Ինչ վերաբերում է բուհական համակարգին, ապա այն ընդհանրապես ձախողված ու ամբողջովին բարձիթողի վիճակում է։ Այնինչ այստեղ առկա խնդիրները կարգավորելու փոխարեն իրենք իրենց ապաքաղաքական կրթական համակարգ ունենալու կողմնակից հռչակած իշխանությունները փորձում են ուսումնական հաստատությունները քաղաքականացնել, և ըստ նրանց կողմից առաջ քաշված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծերի փաթեթի՝ բուհերի ռեկտորները պետք է նշանակվեն ԿԳՄՍ նախարարի կողմից, այսինքն՝ կախվածության մեջ ընկնեն գործող իշխանությունների քաղաքական մոտեցումներից։

Ժամանակն է գիտակցել, որ մեր պարտության և խոր բարոյահոգեբանական ճգնաժամի պատճառներից մեկն էլ կրթությանը և գիտությանը պատշաճ ուշադրության չարժանացնելն է։ Ու, ըստ այդմ, առավել հիմնավոր են դառնում այն կասկածները, որ դրսից ուղղորդված քայքայիչ ծրագրեր են իրականացվում գիտակրթական ոլորտում, որպեսզի հետո այդ ուժերն աչք փակեն իշխանությունների աչք ծակող կամայականությունների վրա։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris