Վրաստանը որոշել է ամրապնդել Ադրբեջանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
SOCIETYՎրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևի հետ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպման ընթացքում Ի. Ղարիբաշվիլին շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական և ռազմավարական հարաբերությունները: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա համագործակցության դրական դինամիկան:
Ղարիբաշվիլին և Գուլիևը նաև քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման և ռազմական կրթության ոլորտում կապերի խորացման կարևորության հարցերը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



