Վրաստանը որոշել է ամրապնդել Ադրբեջանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևի հետ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպման ընթացքում Ի. Ղարիբաշվիլին շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական և ռազմավարական հարաբերությունները: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա համագործակցության դրական դինամիկան:
Ղարիբաշվիլին և Գուլիևը նաև քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման և ռազմական կրթության ոլորտում կապերի խորացման կարևորության հարցերը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



