Խոշոր ավտովթար Լոռու մարզում. տուժել է պայմանագրային զինծառայող
SOCIETYԼոռու մարզում այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 08:30-ի սահմանում Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Վարոսյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՏZ 771 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանրախանութի հարևանությամբ գտնվող պատին:
Վթարի հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Ռուբեն Պեպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորմասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



