Խոշոր ավտովթար Լոռու մարզում. տուժել է պայմանագրային զինծառայող
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 08:30-ի սահմանում Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Վարոսյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՏZ 771 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանրախանութի հարևանությամբ գտնվող պատին:
Վթարի հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Ռուբեն Պեպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորմասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



