ՌԴ ՊՆ. Խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել են երկու ադրբեջանցիներ, որոնց ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Սյունիքում
SOCIETYՌուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք հունվարի 30-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) իրականացրել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողներին տարհանումը Մաղավուզի Վանքի բնակավայրից, որտեղ նրանց հանձնել են ադրբեջանցի բժիշկներին:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար անընդհատ փոխգործակցություն կա Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



