ՌԴ ՊՆ. Խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել են երկու ադրբեջանցիներ, որոնց ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Սյունիքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք հունվարի 30-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) իրականացրել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողներին տարհանումը Մաղավուզի Վանքի բնակավայրից, որտեղ նրանց հանձնել են ադրբեջանցի բժիշկներին:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար անընդհատ փոխգործակցություն կա Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



