Գերմանիայում առատ ձյուն է տեղացել. երկրի իշխանությունները նախազգուշացրել են ջրհեղեղների վտանգի մասին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի իշխանությունները նախազգուշացնում են երկրի արեւմուտքում ջրհեղեղների մասին, երբ հալված ջուրը գետերին ստիպում է ափերից դուրս գալ, հաղորդում է Associated Press-ը:
Նավագնացությունը դադարեցվել է Հռենոսում՝ Կառլսրուեի տարածքում, իսկ Քյոլնից հարավ-արեւելք գտնվող Վիսսենում չորս տղամարդու հաջողվել է փրկել այն բանից հետո, երբ նրանց փչովի նավակը իջել է:
Ֆրանկֆուրտից արեւելք գտնվող Բյոդինգենում բնակիչները փորձել են գիշերը փրկել իրերը գիշերվա ջրի հոսքից առաջացած ցեխից:
Վերջին օրերի տաք եղանակն ու անձրեւները արագացրել են ձյան հալոցքը Շվեյցարիայի եւ Գերմանիայի որոշ հատվածներում:
Այդ ընթացքում նոր տեղացած ձյունը խափանել է երկաթուղային երթեւեկությունը հյուսիսային Գերմանիայի շրջանների մեծ մասում՝ գիշերն ընդհատելով կապը Բրեմենի, Քյոլնի եւ Լյուբեկի հետ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



