Գերմանիայում առատ ձյուն է տեղացել. երկրի իշխանությունները նախազգուշացրել են ջրհեղեղների վտանգի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի իշխանությունները նախազգուշացնում են երկրի արեւմուտքում ջրհեղեղների մասին, երբ հալված ջուրը գետերին ստիպում է ափերից դուրս գալ, հաղորդում է Associated Press-ը:
Նավագնացությունը դադարեցվել է Հռենոսում՝ Կառլսրուեի տարածքում, իսկ Քյոլնից հարավ-արեւելք գտնվող Վիսսենում չորս տղամարդու հաջողվել է փրկել այն բանից հետո, երբ նրանց փչովի նավակը իջել է:
Ֆրանկֆուրտից արեւելք գտնվող Բյոդինգենում բնակիչները փորձել են գիշերը փրկել իրերը գիշերվա ջրի հոսքից առաջացած ցեխից:
Վերջին օրերի տաք եղանակն ու անձրեւները արագացրել են ձյան հալոցքը Շվեյցարիայի եւ Գերմանիայի որոշ հատվածներում:
Այդ ընթացքում նոր տեղացած ձյունը խափանել է երկաթուղային երթեւեկությունը հյուսիսային Գերմանիայի շրջանների մեծ մասում՝ գիշերն ընդհատելով կապը Բրեմենի, Քյոլնի եւ Լյուբեկի հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



